Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ունեմ մտավախություն, որ համայնքներում կլանները կփոխարինվեն կուսակցություններով»

Օրերս ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության և խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:

Սա ենթադրում է, որ 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները:

Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն:

https://gdb.rferl.org/4283FCD9-20FF-4E6D-8129-9D6BD7347AFB_cx0_cy1_cw80_w1200_r1.jpg

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը գործընթացում խնդիրներ է տեսնում։ Նրա խոսքերով՝ եթե սա ուղղված է բազմակուսակցական համակարգի զարգացմանը, գուցե ինչ-որ ձևով օգնի, բայց կան շատ բաց կետեր, և միանշանակ չէ՝ կօգնի՞, թե՞ ոչ։

«Որքան ես հետևում էի քննարկմանը, մոտեցումը հետևյալն է՝ այն կուժեղացնի տեղական ինքնակառավարման համակարգը։ Դժվարանում եմ ասել, թե դա ինչքանով կուժեղացնի։ Մենք հիմա ունենք համայնքներ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, որտեղ համամասնական է։ Սա ուզում են տարածել մնացած համայնքների վրա։ Հիմա եկեք փորձենք հասկանալ՝ այդ երեք համայնքների դեպքում մենք ունեցանք ավելի լա՞վ կառավարում, քան նախկինում էր։ Ես չեմ կարող միանշանակ պնդել։ Դա պետք է վերլուծել։ Այդ տեսանկյունից չգիտեմ, թե դա ինչքանով կաշխատի մնացած համայնքների դեպքում»,- կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը։

Նա այստեղ մեկ այլ խնդիր էլ է տեսնում․ այն, ինչ հայտարարվում է՝ անկե՞ղծ է, թե՞ ոչ։ «Նախկինում տեղական ինքնակառավարման մարմինները կլանային ու թայֆայական հիմքերով էին ձևավորվում։ Այդ տեսակետից, իհարկե, դրա այլընտրանքը պետք է լինեն կուսակցությունները։ Բայց ես չեմ տեսնում ուժեղ բազմակուսակցական համակարգի կայացման հիմքերը։ Ես ունեմ մտավախություն, որ այդ կլանները կփոխարինվեն կուսակցություններով։» Գուցե էլի գանք հասնենք կլանայինի, բայց արդեն կուսակցության անվան տակ։ Նախկին իշխանության օրոք էլ, եթե ունենում էինք կուսակցական համայնքապետներ, էլի կլանայինն էր հաղթում։ Նույնը հնարավոր է հիմա տեղի ունենա, բայց կուսակցական փաթեթավորմամբ։ Դրանով արդյոք կկայանա՞ կուսակցությունը որպես ժողովրդի շահերի ներկայացուցիչ, թե՞ կլինի այն, ինչ եղել է մինչև հիմա՝ օլիգարխիկ խմբերի ու դրանց շահերի արտահայտողը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց՝ հեղափոխությունից հետո տեղի չի ունեցել նախկին համակարգի դեմոնտաժ։

Հոկտանյանը կարծում է, որ որոշ ոլորտներում կան փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ առաջընթացն անբավարար կարելի է համարել։ Դիտարկմանը՝ հնարավոր է այս փոփոխությունով ներկա իշխանությունները փորձում են լուծել համայնքներում դեռևս առկա նախկին ռեժիմի ներկայացուցիչ ղեկավարների հարցը ու բոլոր համայնքներում ունենալ սեփական թիմին հարող համայնքապետներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքներում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է ու իշխանական կուսակցության ցանկացած թեկնածու ասոցացվում է հենց նրա անձի հետ, ինչպես եղավ, օրինակ, Երևանի ընտրություններում, Հոկտանյանը նշեց՝ հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրություններում ոչ բոլոր համայնքներում «Իմ քայլ»-ի թեկնածուները հաղթեցին, օրինակ՝ Կապանում, Աբովյանում։

«Բավականին լավ հարցադրում է։ Այստեղ կա շատ կարևոր հարցադրում։ Ես ինչու եմ ասում, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգը չի կայանում, որովհետև մեզ մոտ քաղաքականությունը շատ անձնավորված է։ Երբ ասում ենք «Քաղաքացիական պայմանագիր», հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, երբ ասում ենք «Բարգավաճ Հայաստան», հասկանում ենք Գագիկ Ծառուկյան և այլն։ Այս մոտեցումը մեր հասարակության մեջ շատ խոր արմատացած է։ Դա շատ լուրջ խնդիր է ստեղծում»,- կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը։

Նա մեկ այլ խնդիր ևս մատնանշեց։ Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ռեյտինգային համակարգը չվերանա, բայց այս համամասնական կարգը համայնքներում իրականացվի, կստացվի ձևական փոփոխություն՝ ձևով համամասնական, բայց բովանդակությամբ՝ մեծամասնական․ «Ես հուսով եմ, որ ընտրական օրենսդրության փոփոխության արդյունքում ռեյտինգային համակարգը կվերանա»։

Վարուժան Հոկտանյանը հիշեց՝ նախկինում կարիերա անելու համար մարդիկ դառնում էին Կոմունիստական կուսակցության անդամ, ապա՝ ՀՀՇ, ՀՀԿ։ «Սա նորից կարող է բերել բավական աղճատված իրավիճակի։ Բացի դրանից՝ ընտրությունների կուսակցականացումը կարող է մեկ այլ խնդրի ևս հանգեցնել։ Հնարավոր է՝ տվյալ մարզում բավական կարող, ուժեղ անհատականությունով մեկը որևէ կուսակցության չի հարում, բայց ստիպված պետք է հարի որևէ կուսակցության, որպեսզի կարողանա ընտրվել։ Դրա համար պետք է սկզբից լավ ուսումնասիրել այն փորձը, որը կուտակվել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ հասկանալու համար, թե դա ինչ տվեց, այդ համայնքների կառավարումը ինչքանով արդյունավետ դարձավ։ Ինձ համար կարևորը, որ դա նպաստի բազմակուսակցական համակարգի զարգացմանը, բայց արդյոք կնպաստի՞, թե՞ ոչ, ես այս պարագայում, երբ համակարգային փոփոխություններ չեն կատարվել երկրում, չեմ կարող ասել»,- իր խոսքն ամփոփեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում