71-ամյա Ռուբեն պապն այսօր եկել էր ԱԺ՝ օգնության խնդրով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր յոթ հոգանոց ընտանիքը սոցիալական խնդիրների առաջ է կանգնած։
«Տղաս գնում էր արտագնա աշխատանքի, հիմա այստեղ է, չի կարող գնալ։ Միայն տղայիս կինն է աշխատում մեր ընտանիքում։ Երեք անչափահաս տղա թոռներ ունեմ, որոնք վաղվա զինվորներն են»,-ասաց նա՝ հավելելով, որ դիմել է կառավարության աջակցության ծրագրերին, սակայն մերժվել է։