Լուրեր
Վերջին շրջանում ավելացել են ծայրահեղ ծանր և ծանր հիվանդների թիվը․ Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար
  • 19:45
  • 2020-06-04
  • Դիտումներ՝ *

Կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և դա յուրաքանչյուրիս խնդիրն է, այլ ոչ թե միայն առողջապահական համակարգի խնդիրը,- ճեպազրույցում ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը։

Նրա խոսքով՝ ավելացել է ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, որը յուրաքանչյուրիս անզգուշության, անփութության և ըմբոստության պատճառով է։

Մուսեյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ բժիշկները պայքարում են նրանց համար և վերադարձնում են նրանց՝ իրենց ընտանիքներին։

  • Դիտումներ՝ *