Լուրեր
Մեր ընտանիքի անդամների մոտ վարակն ընթանում է անախտանիշ․ Նիկոլ Փաշինյան
  • 19:39
  • 2020-06-04
  • Դիտումներ՝ *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի հետևանքով որևէ ախատանիշ չկա։ Այդ մասին վարչապետը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրֆինգի ընթացքում։

«Անցել ենք մանրամասն բժշկական հետազոտություն և այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք։ Չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ առավել ևս։ Հավանականություն թեև կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այն փոքր է գնահատվում մինչ այս եղած դեպքերի վերլուծությամբ»,- ասաց վարչապետը։

  • Դիտումներ՝ *