Wednesday, 28 07 2021
19:05
Կունդեն միացել է «Չելսիին»
Ռուսի ոտը, որ կտրեն Հայաստանից, ամեն ինչ լավ կլինի․ Վարդենիսցիները վստահում են մեր Զինված ուժերին
19:00
Սեւծովյան նավատորմի փրկարար նավն անցել Է Սուեզի ջրանցքը եւ ուղեւորվում Է Օմանի ծոց
18:50
Աֆղանստանի բանակը «Թալիբան» շարժման 189 զինյալ Է ոչնչացրել մեկ օրում
Մոսկվան դեմքը փրկելու խնդիր ունի․ Հայաստանի մանևրելու հնարավորությունները նեղացել են
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ի՞նչ է կատարվել սահմանին. վիրավոր զինծառայողները մանրամասներ են պատմում
Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրեց Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը
Ադրբեջանը ճնշումները շարունակում է՝ մտահոգվելով, որ Հայաստանը միջազգային աջակցությամբ խելքի է գալիս
Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ՄԱԿ ԱԽ. հարցեր և քայլեր դիմելուց առաջ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լիակատար աջակցություն են հայտնում Զինված ուժերին
Ինչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա հատվածում․ դեպի գյուղ մուտքը սահմանափակված է
ՇՀԿ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Կենտրոնկան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հարցերը
17:40
ԱՀԿ-ում հայտնել են, որ աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել Է
17:30
Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի պետական ծառայողների պարտադիր պատվաստման մասին. CNN
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
17:00
Տոկիոյում կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են
Կրասնոյարսկում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
16:40
Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն
16:30
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
16:20
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 8 տոկոսով
Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
16:00
ԱՀԿ-ն հայտնում է Դելտա շտամի տարածմամբ երկրների թվի աճի մասին
Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Ռուսաստանը ցանկանում է մի բան՝ նոյեմբերի 10-ով ստորագրված ստատուս-քվոն երկար պահպանվի
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց

Կորոնավիրուսային առաջին հրաժարականը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, որը ներկայացրել է վարչապետ Փաշինյանին: Դավիթ Անանյանը այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառումով: Անանյանի հեռացումը, անշուշտ, նոր իշխանության գործունեության առաջին նշանակալի կամ աղմկոտ հեռացումը չէ, առավել ևս, որ Անանյանը չի եղել այսպես ասած՝ հեղափոխական թիմի անդամ և ՊԵԿ նախագահի պաշտոնի է նշանակվել ֆինանսների փոխնախարարի պաշտոնից, որ զբաղեցնում էր հեղափոխությունից առաջ: Բայց Անանյանի հեռացումը՝ եթե վարչապետը ստորագրի դիմումը, առաջին խոշոր ազատումը կլինի այսպես ասած՝ կորոնավիրուսային իրավիճակի պայմաններում: Իսկ վարչապետ Փաշինյանը, մեծ հավանականությամբ, կստորագրի դիմումը, այլապես ՊԵԿ նախագահը հազիվ թե որևէ երկիմաստության պարագայում բացահայտեր դիմում գրած լինելու հանգամանքը: Կորոնավիրուսային իրականության ֆոնին հնարավոր պաշտոնանկությունների կամ հրաժարականների մասին մամուլում խոսվում է արդեն տևական ժամանակ: Նախօրեին հնարավոր հրաժարականի մասին հարց ուղղվեց նաև վարչապետ Փաշինյանին՝ ճեպազրույցի ընթացքում: Նա հայտարարեց, որ կառավարության նպատակը կորոնավիրուսի հրաժարականին հասնելն է: Փաստորեն, Դավիթ Անանյանի հրաժարականը եկավ ավելի շուտ: Ինչն է պատճառը, թերևս կմնա տարաբնույթ խոսակցությունների մակարդակում, ինչպես միշտ:

Հայաստանում այդպես էլ չի ձևավորվել պաշտոնանկությունների, հրաժարականների կամ ազատումների կայուն բացատրության կամ պատճառաբանության մեխանիզմ՝ թերևս եզակի բացառություններով: Օրինակ՝ այդպիսին էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը, որը նա բացատրեց քաղաքաշինության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի հետ: Պետրոսյանը գնաց, որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն ձերբակալեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, հետո հրաժարական տվեց փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Էլոյանը, որոնց մասին՝ որպես համակարգային կոռուպցիայի հովանավորների, Պետրոսյանը հայտնել էր գնալուց առաջ, որպես աշխատանքային խոչընդոտներ: Դավիթ Անանյանը որևէ բան գոնե առայժմ չի ասել, թե ինչու է գնում: Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հեռացող պաշտոնյաների մի մասը հեռանում է վատ աշխատանքի պատճառով, մյուս մասի հեռացումը, իհարկե, փորձում են կանխել, հասկանալ պատճառները: Ո՞ր կատեգորիայում է լինելու Անանյանը: Թե՞ իրավիճակը փոքր-ինչ ավելի պարզ է, և ՊԵԿ նախագահը հեռանում է, քանի որ նրա առաջ դրվել են ցուցանիշային խնդիրներ, որոնք կատարելը նա համարել է ուժերից վեր:

Ի վերջո, ակնառու է, որ Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքը բավականին լուրջ է, ինչպես, իհարկե, ամբողջ աշխարհում: Բայց եթե աշխարհում պետություններից շատերը ունեն տնտեսական մեծ հզորություններ ու ռեզերվներ, օրինակ, Գերմանիան պատրաստվում է 130 միլիարդ եվրո ներդնել տնտեսության առողջացման համար, ապա Հայաստանը այդ երկրների թվում չէ և դրա պատճառներն, իհարկե, ամենևին հետհեղափոխական երկու տարիներում չեն: Հայաստանին պետք է բյուջեի դինամիկ հավաքագրում, բայց մյուս կողմից տնտեսությունը կանգնել է մոտ երկու ամիս, իսկ այժմ էլ նոր-նոր սկսել է ընդամենը շնչել: Կարելի է նույնիսկ ասել, որ Հայաստանի տնտեսությունը միացված է դեռ արհեստական շնչառության ապարատին: Արդյոք վարչապետն ու Անանյանը չե՞ն եկել համաձայնության հավաքագրումների ցուցանիշային պլանավորման հարցում: Թե՞ կան լուրջ պատճառներ՝ կապված ավելի խորքային խնդիրների հետ, որ հատկապես ներկայիս պայմաններում զգացնել են տվել և հանգեցրել Դավիթ Անանյանի ազատման դիմումին: Եվ իհարկե, թերևս, մի հետաքրքիր հարց՝ կդառնա՞ Անանյանը քաղաքական ընդդիմության մաս՝ որևէ ընդդիմության, կամ որևէ մաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում