Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Կարանտին հայտարարելու դեպքում՝ 14 օրվա կտրվածքով կունենանք $700 մլն կորուստ․ տնտեսության վերագործարկումը հետո դժվար կլինի»

Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը կարծում է, որ, եթե պարետատունն որոշի կրկին կարանտինային ռեժիմ հայտարարել և գնա խիստ սահմանափակումների, ապա Հայաստանի տնտեսությունը մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստներ կունենա։

«Սա մեր ներքին կորուստը կլինի․ օրական մոտ 51 միլիոն ԱՄՆ դոլար մենք ուղղակի և անուղղակի կորուստներ կտանք, եթե 14 օրով կրկին կարանտին հայտարարեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Եղիազարյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Հիմա թող կառավարությունն որոշի՝ պատրա՞ստ է արդյոք այսքան գումար կորցնել։ Իմ կարծիքով՝ կարանտինն այլևս որևէ բան չի փոխի, որովհետև կորոնավիրուսի համավարակը հիմա Հայաստանում այնպիսի թեժ դինամիկայի վրա է գտնվում, և օրեցօր վարակակիրների թիվն այնքան է ավելանում, որ, ըստ իս՝ արդեն իմաստ չի ունենա տնտեսությունը կրկին փակելը։ Իսկ եթե 14 օրից էլ ավելի որոշեն երկարաձգել սահմանափակումները, ապա կորուստների վերոնշյալ թիվը կկրկնապատկվի»։

Եղիազարյանի խոսքերով՝ կառավարությունը պետք է հասկանա, թե ինչ իրավիճակում է հիմա Հայաստանը հայտնվել, վարակի տարածումն ինչ աստիճանի բարդության շեմի վրա է գտնվում, որոնք են վարակի կոնկրետ տարածքային օջախներն ու որ օբյեկտների կամ քաղաքների փակումը ճիշտ կլինի։

«Հիմա չես կարող երկիրը կրկին համատարած փակել, ուստի պետք է, որ պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ տանեն ու ըստ անհրաժեշտության փակեն այն վայրերը, որոնք վիրուսի տարածման օջախ են հանդիսանում։ Չգիտեմ, չեմ կարող ասել՝ գուցեև կառավարությունը հիմա տիրապետում է այս մասով ինֆորմացիային, սակայն հանրությանը չի հայտնում, ինչը ես ինքս սխալ եմ համարում։ Գտնում եմ, որ պետք է հրապարակեն»,- նշեց նախկին նախարարը։

Վերջինիս դիտարկմամբ՝ արտակարգ դրության ռեժիմի այս ամիսների ընթացքում կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերն ու դրանց հիմքում դրված ֆինանսական միջոցները բավարար չեն և չեն կարող քաղաքացիների համար արդյունավետ լինել։

«Չպետք է սելեկտիվ մոտեցում ցուցաբերել, ինչպես հիմա անում է կառավարությունը, այլ անհրաժեշտ է ընդլայնել շահառուների շրջանակն, ու պետք է սոցիալական աջակցությունը տրամադրել ամեն ամիս և ոչ թե միանվագ, համենայնդեպս՝ մինչև որ լույս կերևա այս թունելում, իրավիճակը կկայունանա, մինչդեռ այս ամենն անելու փոխարեն՝ միանգամայն ուրիշ պատկեր ենք հիմա տեսնում»,- եզրափակեց Արմեն Եղիազարյանը։

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը, սակայն, չի շտապում դեռևս կոնկրետ թվեր հրապարակել, թե ֆինանսական ինչ կորուստներ կկրի Հայաստանի տնտեսությունը նորից կարանտինային ռեժիմին անցնելու պարագայում՝ նշելով, որ այդ մասով պետք է ոլորտ առ ոլորտ մանրակրկիտ ուսումնասիրություններ ու վերլուծություններ կատարվեն, որոնք ինքը դեռ չի արել։ Նրա խոսքերով՝ այս փուլում ապագայի վերաբերյալ անորոշությունը դեռ շատ մեծ է։

«Եթե մենք գնացել ենք սահմանափակումների վերացման, ապա այս պարագայում ամենակարևոր հարցն ընտրանքային վիճակագրություն ունենալն է։ Մասնավորապես, պետք է նշվի, թե այս համավարակի պարագայում որ կազմակերպությունը քանի ժամ է աշխատում, աշխատակիցներից քանիսն են աշխատում, ինչ ծավալով են աշխատում և այլն, օրինակ՝ հյուրանոցային տնտեսություններում, սրճարաններում, ռեստորաններում, ծառայություններ մատուցող մյուս կազմակերպություններում, ինչպես նաև իրական հատվածի մյուս ձեռնարկություններում։ Իհարկե, բնավ, չեմ ասում, որ ամբողջ վիճակագրությունը պետք է փոխվի, սակայն այս ընտրանքային վիճակագրությունը եթե լինի, ապա դրա հիման վրա հնարավոր կլինի կորուստների վերաբերյալ գնահատական տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մարկոսյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կորուստները հաշվարկելու գործում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, թե այդ կազմակերպությունների գործունեությունն ինչ ազդեցություն է թողնում պետական բյուջեի եկամուտների վրա և ինչքան գումար են դրանք գեներացնում։

«Սա էլ իր հերթին թույլ կտա որոշել այն քաղաքականությունը, որն անհրաժեշտ է իրականացնել, այսինքն՝ տնտեսական փոխհատուցման մասով կառավարության քայլերն որոնք պիտի լինեն և հասցեական ու նպատակային ձևով այդ աջակցությունը տրամադրվի տնտեսվարող սուբյեկտներին։ Սա ֆորս-մաժորային իրավիճակ է և հասկանալի է, որ այն անկորուստ, բնականաբար, չի կարող անցնել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ կառավարությունը չպետք է նորից կարանտին հայտարարի, այլ, պարտադրելով անվտանգության բոլոր կանոնների կիրառումը՝ գնա տնտեսական գործունեության ազատականացման։

«Չես կարող մի քանի ամիս շարունակ տնտեսությունդ փակես ու թույլ չտաս մարդկանց աշխատել։ Սա տնտեսության մահ կնշանակի, որը հետո վերագործարկելն ու վերականգնելը չափազանց դժվար կլինի»,- ընդգծեց Մարկոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում