Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը աշխարհի երկրներին կոչ է արել սկսել առողջապահության ոլորտում համագործակցության նոր դարաշրջան: Այս մասին նա ասել է տասակապի ձևաչափով պատվաստանյութերի վերաբերյալ գլոբալ երրորդ գագաթնաժողովի բացմանը, որին մասնակցում են 35 պետություններ և կառավարություններ:
Միջոցառման նպատակն է միջոցներ հավաքել 2021-2025 թթ․ «Պատվաստանյութերի և իմունիզացիայի հարցով գլոբալ դաշինքի» (GAVI) ֆինանսավորման համար:
«Ես կոչ եմ անում ձեզ միանալ մեզ, ամրապնդել այս դաշինքը, որը փրկում է մարդկանց կյանքը, և սկսել նոր համագործակցության դարաշրջան առողջապահության ոլորտում, ինչը, իմ կարծիքով, այսօր մեր դարաշրջանի առաջին համատեղ նպատակն է», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: