Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, երբ այն պատրաստ լինի, պետք է ստանան աշխարհի բոլոր մարդիկ։ Այս խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն:
Գլխավոր քարտուղարը COVID-19-ը անվանել է առողջապահության ոլորտում սերունդների ամենամեծ ճգնաժամը:
«Միայն պատվաստանյութերը բավարար չեն: Մեզ պետք է համախմբվածություն ամբողջ աշխարհում` յուրաքանչյուր անձի համար պատվաստանյութի հասանելիությունը ապահովելու համար», – ասել է Գութերեշը: