Լուրեր
Միքայել Մինասյանն ու Վանեցյանը չեն կարող լինել Փաշինյանի հրաժարականի շահառուն
  • 18:30
  • 2020-06-04
  • Դիտումներ՝ *

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հերթական անգամ կրկնել է վարչապետի հրաժարականի կոչը, որպես, իր գնահատմամբ, ծանր վիճակից դուրս գալու ելք: Այդ հարցին ոչ ուղիղ, սակայն ԱԺ-ին ուղղված թափանցիկ ակնարկով անդրադարձել է նաև ՀՅԴ Գերագույն Մարմինը տարածած հայտարարությամբ, որտեղ խորհրդարանին կոչ է անում գնահատել վարչապետի անպատասխանատու աշխատանքը: Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ այդ հարցին ուղիղ անդրադարձել և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչ խորհրդարանին արել էր նաև Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Գոռ Մադոյանի և քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:

  • Դիտումներ՝ *