Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Ահա և վերջ․ ինչ է եզրակացնելու Ապրիլյան քառօրյան քննող խորհրդարանական հանձնաժողովը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը և այժմ ձեռնամուխ է լինում մեկամյա աշխատանքի եզրակացությունը կազմելուն: Հանձնաժողովը հրավիրել և լսել է նախկին իշխանության բարձրաստիճան քաղաքական և զինվորական պաշտոնյաների՝ ընդհուպ Սերժ Սարգսյանին, և միակ բացառությունը, որ մերժել է հրավերը, եղել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Եվ այդպես, ի՞նչ է արտացոլվելու խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, այդ եզրակացությունը նպաստելու է թեման փակելուն, այսպես ասած՝ Ապրիլյանի շուրջ կասկածների էջը եթե ոչ բացարձակապես, ապա գոնե հիմնական առումներով փակելո՞ւն, թե՞ հակառակը՝ տալու է հիմքեր, որոնցով կարող են արդեն զբաղվել իրավապահները, կամ խորացնելու է համատարած կասկածները:

Գործ ունենք, անշուշտ, բարդագույն հարցի հետ, որը ամենևին լոկ ռազմական կամ ռազմա-տեխնիկական, ամենևին ներքին քաղաքական չէ:

Ապրիլյան քառօրյան եղել է աշխարհաքաղաքական մասշտաբի երևույթ, դրանում էական դեր է ունեցել Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, անկասկած նաև Ադրբեջանի ավագ Թուրքիան: Էլ ինչ դերակատարներ ու հանգամանքներ են եղել: Միայն այդ մասշտաբը շոշափելով՝ մենք կարող ենք հասկանալ և, ըստ այդմ, եզրակացնել՝ ինչն ենք փակում կամ ինչը բացում: Այդ իմաստով, ինչով է ավարտելու հանձնաժողովը աշխատանքը՝ դեռ կտեսնենք, իսկ մինչ եզրակացությունը ընթացակարգային մասի ավարտին արժե հիշել, թե ինչից սկսվեց գործընթացը:

Իսկ այն սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ 2018 թվականի մայիսի 18-ի դատարանական վճռից, որով Ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատեց կալանքից, իսկ գործն էլ ուղարկեց ՍԴ:

Մայիսի 20-ին եղավ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը դատական համակարգի հեղափոխության մասին, որի շրջանակում էլ նա հանկարծ շոշափեց Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման՝ նշելով, թե եկել է ժամանակը, որ ստեղծվի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դրա ժամանակի մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը տված պատասխանի համատեքստում: Կա՞ որևէ կապ քաղաքական այդ իրողությունների միջև, և որտե՞ղ է այդ կապը՝ Հայաստանի ներսո՞ւմ, թե՞ դուրսը:

Հանձնաժողովի եզրակացության մեջ պետք է ակնկալել խորքային մի շարք հարցերի պատասխաններ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում