Իրանում կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր՝ փետրվարի 19-ից, կորոնավիրուսային վարակի ռեկորդային թվով դեպքեր են հայտնաբերվել, մեկ օորւմ վիրուսը հայտնաբերվել է 3574 մարդու մոտ: Այս մասին IRINN հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:
Ըստ նրա, անցած օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 59 մարդ, գրանցվել է ընդհանուր առմամբ 8071 մահ:
Ընդհանուր առմամբ, երկրում հիվանդացել է 164.270 մարդ: Կորոնավիրուսից ապաքինվել է 127 485 հիվանդ: