66-ամյա մեքսիկացի նահանգապետ Մարտա Լյուսիա Միչեր Կամարենան պետական առցանց խորհրդակցությունից հետո մոռացել է անջատել տեսախցիկը եւ պատահաբար բոլորին ցույց է տվել իր մերկ կուրծքը, հաղորդում է New York Post-ը:
Միչերն ավելի ուշ նշել է, որ միայն մերձավորների անձնական հաղորդագրություններից է հասկացել, թե ինչ է արել: Հանդիպմանը մասնակցել են պաշտոնյան եւ լրագրողներ, շատերը ֆիքսել են մերկացած Միչերի հայտնվելը: Բայց ինքը Միչերն այդ փաստից չի սրտնեղում:
Միչերը կանանց կոչ է արել չամաչել մարդկանց առաջ մերկանալուց: «Ես չեմ ամաչում, որ պատահական ցուցադրել եմ իմ ինտիմ մասը»,- նշել է նա: Նա նաեւ ավելացրել է, որ այդ նույն կրծքով նա 4 երեխայի է կերակրել: Նրան մեքսիկացի շատ քաղաքական գործիչներ են պաշտպանել, որոնք քննադատել են գործչի մերկ լուսանկարները տարածողներին: