Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք է ստացել:
Այս մասին գրում է TV3-ը: Ըստ պարբերականի, Մեսսին վնասվածք է ստացել մարզման ժամանակ և վերականգնման համար կպահանջվի 10 օր:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Վերսկսվելու դեպքում Լա լիգայի խաղերը կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: