Tuesday, 19 03 2024
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան

«Իմ քայլի» ներկայացուցիչը Արթուր Վանեցյանին տալիս է «Ծռերի» «հասցեն»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ԱԱԾ նախկին պետ, այժմ Հայրենիք նորաբաց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ազգային համաձայնության կառավարության հարցը կարող է քննարկել բոլոր արտախորհրդարանական ուժերի, մասնավորապես «Սասնա ծռերի», ՀՀԿ, ՀՅԴ հետ, նաև Վերնատուն խմբի հետ, որ բացել է Վազգեն Մանուկյանը: Թեման առնչվում է իհարկե վարչապետի փոփոխության այն հարցին, որ փորձում են ներքաղաքական օրակարգ, կամ ավելի շուտ ներքարոզչական օրակարգ բերել ներկայիս կառավարող մեծամասնության ընդդիմախոսները: Այդ համատեքստում, Ալեն Սիմոնյանի դիտարկումը, թե Արթուր Վանեցյանը կարող է հարցը քննարկել «Սասնա ծռերի», ՀՀԿ, ՀՅԴ, Վենատան հետ, ունի մի հատկանշական նրբերանգ: Ինչո՞ւ է փոխխոսնակը մատնացույց անում նաև «Սասնա ծռեր»-ին:

Բանն այն է, որ մնացյալ երեք ուժերը տեղավորվում են այսպես ասած նախկին իշխող համակարգի մեկ շրջանակի մեջ, իսկ ահա «Սասնա ծռերը» եղել են այդ համակարգի արմատական ընդդիմություն: Իհարկե նրանք ներկայումս էլ արդեն իրենց հայտարարել են արմատական ընդդիմություն նոր իշխանությանը, և ի դեպ՝ դրանով հանդերձ նաև նախաձեռնել են ազգային ժողովրդավարական ուժերի դաշինքի ձևավորում: Եվ այդ հանգամանքը առավել հետաքրքիր է դարձնում, որ ԱԺ «Իմ քայլի» ներկայացուցիչ փոխնախագահը Արթուր Վանեցյանին «տալիս» է ոչ միայն ՀՀԿ, ՀՅԴ, Վերնատան, այլ նաև «Սասնա ծռերի» «հասցեն»:

Չէ՞ որ «Սասնա ծռերը» լինելով արմատական ընդդիմություն նոր իշխանությանը, այդուհանդերձ առնվազն հռետորաբանության մակարդակում արմատական ընդդիմություն են նաև նախկին համակարգին, ինչպես նաև դրա մաս են դիտարկել ու դիտարկում Արթուր Վանեցյանին, չասած այն մասին, որ նրան գուցե և դիտարկում են մինչև անգամ «ռուսական գաղութատիրության» շրջանակում, որի մասին ծռերը խոսում են պարբերաբար: Եվ, ի դեպ, խոսել են 2016-ի հուլիսի 29-ին՝ ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրն արած իրենց հայտարարության մեջ, այդ օրը հայտարարելով, որ իրենց քայլն այդ գաղութատիրության դեմ է: Երկու օր անց նրանք վայր դրեցին զենքը՝ իշխանության ներկայացուցիչների հետ տևական բանակցության կամ քննարկումների արդյունքում կայացված որոշումով: Մեկ այլ հետաքրքիր բան է այն, որ այդ քննարկումների շրջանակում արվող անցուդարձում իր ներկայությունն է ունեցել այն ժամանակ դեռևս ԱԱԾ Երևանի վարչության պետ Արթուր Վանեցյանը: Արդյո՞ք Ալեն Սիմոնյանն ինչ-որ բան է ակնարկում այդ իրադարձություններից, թե՞ պարզապես թվարկել է իր կարծիքով ներկայիս իշխանության ամենաարմատական ընդդիմադիր ուժերի շրջանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում