Լուրեր
Բակո Սահակյանին տրվել է ութ հարց, ստացել ենք սպառիչ պատասխաններ․ Քրիստինե Պողոսյան
  • 14:55
  • 2020-06-04
  • Դիտումներ՝ *

Բակո Սահակյանի հետ տեսակապով հանդիպումը կարճ է եղել, որովհետև 8 հարց ունեինք նրան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգանանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի թերևս վերջին նիստին:

«Այս մեկ տարվա ընթացքում հրավիրյալներից ամենաքիչ հարցերը պարոն Սահակյանին ենք ուղղել: Հարցերն ուղղել ենք, պատասխաններն ստացել ենք: Այսօր արդեն Քննիչ հանձնաժողովի աշխատանքն ավարտել ենք, և արդեն անցնում ենք զեկույցի պատրաստման փուլին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում բոլոր հրավիրյալները անխտիր բոլոր հարցերին պատասխանել են:

  • Դիտումներ՝ *