Քեմբրիջի կենսաֆիզիկոսները SARS-CoV-2 գենետիկ հաջորդականության մեջ մարդկային սպիտակուցներին նույնական 8 ամինաթթուներից կազմված հատված են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:
Հետազոտողները նշել են այս հատվածի յուրահատկությունը՝ այն չի հանդիպում ոչ մի այլ տեսակի կորոնավիրուսի մոտ:
Ենթադրաբար, հենց դա է պատճառը, որ COVID-19-ը ներթափանցում է մարդու մարմին:
Ըստ գենետիկ, Գոտինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկու, SARS-CoV-2-ում մարդու սպիտակուցը կարող էր առաջանալ պատահական կամ արհեստական ներմուծմամբ:
Այն կարող էր նաև ունենալ միջանկյալ հյուրընկալող, որի մարմնում այն հարմարվել է բնական ընտրության և մուտացիայի միջոցով: Վերջին տարբերակը կարող է լինել վիրուսի արհեստական բազմացումը լաբորատորիայում:
Նշվում է, որ ուսումնասիրությունն իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ: