Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինքս սկզբունքորեն դեմ եմ ներքին թշնամիների փնտրտուքին, որովհետև բոլորս մի նավում ենք»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Նա հիշեցրեց կոչերը` ուղղված Ալիևին, և ասաց. «Այս գործելակերպը դառնում է շարունակական, և թիրախավորվում է թե երկրի գլխավոր հրամանատարը, թե պաշտպանության նախարարը: Մենք վաղուց ենք հասկացել, թե դուք ինչ բնորոշում ունեք` դավաճանություն: Ի՞նչ գումար, ի՞նչ քաղաքական շահ ձեզ կարող է ստիպել այս իրավիճակում նման ձևով դիրքավորվելու: Դադարեցրեք ձեր դավաճանական գործողությունները: Մենք հզորացնում ենք մեր բանակը: Բավական է մեզ հարվածեք թիկունքից»:
Մանրամասները՝ տեսանյութում: