Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ազգային ժողովը ոնց որ լինի ՀՀ Գենշտաբը. այս ամբիոնը ամենահասանելի տեղն է, որտեղ մարդիկ կարծիք են հայտնում: Մեր ժողովրդին պանիկայի մեջ ենք գցում, պետք չի նման բան անել. հրամանատարն է որոշում, թե որ ուղղությամբ պիտի գնանք»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա նշեց. «Մեր ուղեղում մի բան պիտի լինի` ամեն մեկս պետք է պատրաստ լինենք պատերազմի` այսօր, վաղը, մի ժամ հետո: Համախմբվածությունը շատ կարևոր է: Թշնամուդ եթե ուզում ես վնասազերծես, պետք ա հետը քայլես»:
Սասուն Միքայելյանն ընդգծեց. «Ֆրանսիացիք թվով շատ հռոմեացիքին հաղթեցին, որովհետև պարզվել ա` հռոմեացիքի հրամանատարները շատ են եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: