Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարչապետի պաշտոնում նշանակել է Ռոման Գոլովչենկոյին, որը նախկինում զբաղեցնում էր Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, հայտնում է BelTA գործակալությունը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ մտադիր է նախապատրաստել կառավարության նոր կազմը նախքան նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան օգոստոսի 9-ին: Գործող վարչապետ Սերգեյ Ռուսմասը աշխատանքից ազատվել է:
Գոլովչենկոն ծնվել է 1973-ի օգոստոսի 10-ին: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել երկրի Անվտանգության խորհրդում և նախագահի աշխատակազմում, ինչպես նաև դեսպան է եղել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: