«Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ կորոնավիրուսի համավարակն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն պատճառով «Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում: