Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Գեղարքունիքի մարզպետին ներկայացվեց մարզի սահմանային բնակավայրերի զարգացման ծրագրերի ցանկը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հեռավար զրույց ունեցավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետի հավանությանն է ներկայացրել «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում 2020 թվականի Գեղարքունիքի մարզի` սահմանային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար նախանշված ծրագրերի ցանկը, որոնք պետք է կյանքի կոչվեն համայնք- մարզպետարան- միջազգային կազմակերպություն համագործակցության արդյունքում: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Գեղարքունիքի մարզի` սահմանին մոտ բնակավայրերում որեւէ ծրագիր իրականացնելուց առաջ անպայման ունենանք նաեւ մարզպետի կարծիքը: Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ մարզպետարանը մեզ կօգնի խնդիրները բացահայտելու եւ դրանց առավել արդյունավետ կերպով լուծում տալու հարցում»,- նշել է ծրագրի ղեկավարը:

Ըստ Արման Վալեսյանի՝ առաջին ծրագիրն առնչվում է սահմանին մոտ գտնվող բնակավայրերում համայնքապետարանների կողմից հատկացված հողատարածքներում իրականացված գարնանացանի աշխատանքներին: Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝ մարզի սահմանային համայնքների համար ցանվել է մոտ 45 տոննա գարու եւ կարտոֆիլի էլիտար եւ սուպեր էլիտար սերմացու, որից ստացված բերքը կպահեստավորվի Ճամբարակ համայնքում՝ պարենային բազա ստեղծելու նպատակով: Գյուղատնտեսության զարգացման նպատակով աշնանը, ծրագրի շրջանակում, մարզում կիրականացվեն նաեւ աշնանացանի աշխատանքներ:

Նախատեսված հաջորդ ծրագիրը՝«Սթարթ մի ափ», ձեռներեցության խթանմանն ուղղված համաֆինանսավորման ծրագիրն է, որն առնչվում է սննդի արտադրության ոլորտի հետ: «Եթե այս ուղղությամբ խելացի և հետաքրքիր գաղափարներ կան, մենք պատրաստ ենք մինչեւ 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել: Պատրաստ ենք նաեւ աջակցել պետության կողմից ֆինանսավորվող 280 քառակուսի մետր տարածքում կառուցվող «Խելացի անասնագոմեր» շահառուների մասնաբաժնի 70 տոկոսը»,- հավաստել է Արման Վալեսյանը:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով նախատեսված հաջորդ առաջարկներն առնչվում են մարզի դպրոցական ճաշարանների վերանորոգման աշխատանքներին աջակցելուն եւ էլեկտրոնային կոմերցիոն հարթակի ստեղծմանը: Վերջինիս նպատակն է «Կայուն համայնք» ծրագրի շրջանակում էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպել սահմանային բնակավայրերում արտադրված մթերքի իրացումը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ քննարկել եւ պլանավորել նաեւ այն անելիքները, որոնք առնչվում են այդ համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:

Մարզպետը հույս հայտնեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն եւ վերլուծության կենթարկվեն մարզպետարանում, համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ սեղմ ժամկետներում ու համատեղ կմեկնարկեն դրանց իրականացման աշխատանքները:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում