Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այո, մի քիչ նոնսենս է, որ իշխանությունը օրենք է բերել և ասում է` պիտի լրացնեմ, բայց ընդդիմությունը պահանջում է, որ օրենքն ընդունվի: Հաճելի է այս ժողովրդավար վիճակը: Այո, պարոն փոխնախարար, դուք ունեք պատասխանատվության ձեր բաժինը և պետք է արագացնեք»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ ինքը շրջելու է այն տարածքում, որտեղից ընտրվել է, տեսնելու համար, թե ինչպես են մեր քաղաքացիները դիմակ կրում:
Մանրամասները՝ տեսանյութում: