Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կասֆալտապատվի երեք փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 96 միլիոն 697 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 18 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 միլիոն 678 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: