Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ստեղծվել է ակումբ, որտեղ մտել են նախկիններ, աբիժնիկներ և նաև քրեական գործերով առնվազն որպես վկա անցնողներ, որոնք ասում են, թե Հայաստանում կա 2 վտանգ` կորոնավիրուսն ու իշխանությունը, ընդ որում` տալիս են նաև վարչապետի անունը, և ասում են, որ այդ թշնամիներին պետք է վերացնել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նա նշեց, թե որքան հիվանդներ կան, և ասաց. «Ոչ ոք չի խոսում այս ծախսերի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում: