Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«2016-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ավելի ուժեղ ընդդիմադիր կուսակցություն էր, քան այսօրվա ընդդիմությունը, բայց չեմ հիշում, որ մեր կուսակցությունը այդ օրերին պահանջեր պաշտպանության նախարարի հրաժարականը: Փոխարենը մենք գնացինք Մարտակերտ ու խրամատ փորեցինք»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Իսկ ինչ է անում այսօրվա ընդդիմությունը` փոխանակ մեզ հետ խրամատ փորելու. պահանջում է Արսեն Թորոսյանի կամ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը»,- նշեց նա:
Պատգամավորը քաղաքացիներին խնդրեց դիմակ կրել. «Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել, բայց չեմ վարակվել, որովհետև դիմակ եմ կրել»:
Մանրամասները՝ տեսանյութում: