Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Պարոն Բաբաջանյան, այստեղից բառեր եք հնչեցնում, որը կարող է մեծ խուճապ առաջացնել»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` հավելելով, որ իրենք գրեթե ամենօրյա ռեժիմով շփվում են մարդկանց հետ:
Նրա խոսքով` մահճակալների տրամադրման համար քաղաքապետարանի կամ Ազգային ժողովի շենքը տալ պետք չէ. «Որևէ ծանր հիվանդ այս պահին տանը չէ, բոլորը հիվանդանոցում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: