Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վրաստանի հետ այսօրվա համեմատության երեկվա պատասխանատուները

Վրաստանում օրվա տվյալով ավելացել է ընդամենը մեկ վարակակիր, այն դեպքում,երբ Հայաստանում գրանցվել է նոր ռեկորդ՝ 697 վարակակիր: Հայաստանի և Վրաստանի ցուցանիշների համեմատությունը դարձել է արդեն տևական ժամանակի գործ, դրանով զբաղվում են գրեթե բոլորը, այդ թվում և նոր կառավարության քաղաքական ընդդիմախոսները, կամ այսպես ասած ընդդիմախոսները: Եվ այդ թվում նաև ուժեր ու մարդիկ, որոնք Հայաստանում մինչև հեղափոխությունը եղել են իշխանության պատասխանատու, ունեցել են պետական կառավարման մեծ լծակներ, երկար տարիներ:

Վրաստանի և Հայաստանի համաճարակային իրավիճակների կառավարելիության համեմատությունը հենց սկզբից թերևս խիստ պայմանական է, որովհետև համաճարակը լոկ արտահայտվող թվերը կամ թեստերը չեն, այլ բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներ, նրբերանգներ, և համեմատությունը համոզիչ ու հավաստի կարող է լինել միայն դրանց տիրապետելու պարագայում: Եվ հասկանալի է, որ ամեն երկիր ինքն է տիրապետում իր մոտ եղած այդ նրբերանգներին: Ավելի արդյունավետ և հաշվարկվա՞ծ է Վրաստանի կառավարումը, ավելի կարգապահ կամ լսո՞ղ է Վրաստանի հանրությունը: Գուցե այո, գուցե ոչ, չենք կարող պնդել կամ վիճարկել: Սակայն մի բանում թերևս հնարավոր է անել, եթե ոչ պնդում, ապա հստակ գնահատում:

Վրաստանն ունի առողջապահական-կանխարգելիչ-լաբորատոր առավել առաջադեմ, արդիական համակարգ, ավելի տարողունակ համակարգ, քան Հայաստանը: Եվ դա անցնող երկու տարում չէ, որ ունեցել է հարևան երկիրը: Այդ համակարգը ձևավորվել է Վարդերի հեղափոխությունից հետո, այսինքն անցնող 17 տարիների ընթացքում: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հանդեպ վրաց հասարակության մի մասն ունի շատ հարցեր, իսկ Սահակաշվիլին էլ այսօր դատապարտված է վրացական դատարանում և գտնվում է երկրից դուրս: Բայց մի հարցում թերևս ակնառու է հաջողությունը՝ առողջապահական համակարգի արդիականացում, արդիական հիվանդանոցային կարողություններ, նաև մատչելի ծառայություններ: Բավական է արձանագրել, որ Վրաստանում սրտի ստենտավորումը գրեթե կրկնակի ավելի էժան է եղել, քան Հայաստանում, և անգամ այսօր, երբ թավշյա հեղափոխությունից հետո ոլորտում եղել է որոշակի գնանկում, Վրաստանում դարձյալ գինն անհամեմատ էժան է: Սահակաշվիլու նախագահության շրջանում կառուցվել է 100-ից ավելի նոր հիվանդանոց: Միաժամանակ, ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է Լուգարայի հակահամաճարակային խոշոր լաբորատորիան, որ այդքան հանգիստ չի տալիս Ռուսաստանին: Ի դեպ, այդպիսի լաբորատորիա հետագայում ԱՄՆ-ն օգնել է կառուցել նաև Հայաստանին, սակայն վրացականն այսպես ասած առաջին ծիծեռնակն է և իր կարողությամբ ու կարգավիճակով բարձր է հետխորհրդային տարածքի մյուս լաբորատորիաներից:

Այդպիսով, վրացական այդ ձեռքբերումները համեմատում ենք Հայաստանի այսպես ասած երկու տասնամյակի կամ քառորդդարյա ձեռքբերումների հետ: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանը լինելով պատերազմող երկիր, բանակից հետո թերևս պետք է առաջինը հոգ տաներ առողջապահական կարողությունների հաստատուն ընդլայնման ուղղությամբ:

Հայաստանում մենք տեսնում ենք գործնականում հակառակ պատկերը: Անկասկած է, որ համաճարակի վիճակագրության բաղադրիչները շատ են, բայց դրանցում էական է առողջապահական համակարգի որակը, վիճակը, և Հայաստանի ու Վրաստանի տարբերությունները չափելիս պետք է նաև չափել հենց դա, և առավել ևս դա պետք է չափեն մարդիկ, ուժեր, շրջանակներ, որոնք այսօր համեմատություն են անում, բայց իրենք են երեկ եղել առողջապահական համակարգի և հանրային առողջության որակի պատասխանատուն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում