Չորեքշաբթի երեկոյան Նոր Օռլեանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:
Նշվում է, որ գազն օգտագործվել է այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են կատարել Crescent City Connection կամուրջը չհատելու երեք հրամանները:
Միևնույն ժամանակ, ոստիկանությունը նշում է, որ ստիպված են եղել դիմել այդպիսի գործողությունները «ի պատասխան ոստիկանների նկատմամբ ֆիզիկական դիմակայության»:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: