Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Փոստային բաժանմունքների առաջ խնդիր է դրվել վերահսկել հերթերը. կատարվում են գծանշումներ

Փոստային բոլոր բաժանմունքների առաջ խնդիր է դրվել, որպեսզի դրսում գոյացած հերթը վերահսկեն։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայփոստի մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների առումով սպասարկման ծավալներ կային, մենք երեկ խնդիրներ ենք ունեցել կուտակումների և դրսում հերթերի հետ կապված։ Փոստային բոլոր բաժանմունքների վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ օրվա կեսին մենք արդեն դրական տեղաշարժ ունեինք այս առումով։ Երեկվա ընթացքում նաև գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները։ Այսօր շարունակվում են աշխատանքները, և օրվա վերջում արդեն մեծամասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեն»,- նշեց Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ պարետի երեկվա որոշմամբ այս ամիս ևս թոշակները փոստատարների միջոցով կառաքվեն տներ։ «Այստեղ շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կենսաթոշակառուներն ունեն հնարավորություն ստանալ բանկային քարտեր և իրենց քարտային հաշիվների վրա ստանալ կենսաթոշակները։ Դա պարտադիր բնույթ չի կրում, և հարյուր հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը։ Ես կոչ կանեմ մեր թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ իրենց կենսաթոշակները և այդպիսի կուտակումներից խուսափել»,- նշեց Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ քննարկում է եղել, որպեսզի թոշակառուների կողմից ստորագրվող ցուցակների թվայնացումը կտրուկ արագացվի, որպեսզի զուգահեռ թե փոստային բաժանմունքում, թե փոստատարի կողմից հնարավոր լինի իրականացնել թոշակների բաշխումը՝ այդպիսով նույնպես քչացնել կուտակումները։ Ներկայում այդ ցուցակները կամ փոստային բաժանմունքում են, կամ էլ փոստատարի մոտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում