Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Պրովոկացիա է եղել․ Վիճակն այսօրվանից արդեն կառավարելի է․ ԿԲ նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիր է համարում անել այնպես, որ առողջապահական համակարգն իսկապես կարողանա սպասարկել բուժօգնության անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիներին։ Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում։ «Խնդիրը, որն այսօր ունենք, ամենևին առողջապահական համակարգում չէ, առողջապահական համակարգից դուրս է, և խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է։ Եվ մեր վերջին օրերի մոնիթորինգը ցույց է տալիս հետևյալը՝ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում։ Ընդ որում, այստեղ մենք ունենք առավել մեծ ռիսկի գոտիներ, և պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը մեր բանկային համակարգն է։ Եվ երեկ մենք շատ սերտ աշխատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, օրվա ընթացքում կարգավորվեց։ Բայց այսօր առավոտից մենք կրկին ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում։ Ընդ որում, ոչ թե խնդիրը գրասենյակի ներսում է, այլ անհրաժեշտություն կա նաև այդ հերթերը կառավարել գրասենյակների տարածքներից դուրս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հորդորեց աշխատանք տանել բանկերի հետ, որպեսզի այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլ նաև տարածից դուրս։

Իր հերթին, ԿԲ նախագահը նշեց, որ հունիսի 3-ին բավական լավ արդյունքների են հասել բանկերի մոտ հերթ պահելիս սոցիալական տարածությունների պահպանման,  դիմակների բաժանման, ախտահանող տարբեր միջոցների տրամադրման, նոր սաքերի տեղադրման ուղղությամբ։ «Օրվա վերջում բավական լավ իրավիճակ էր արդեն, բայց այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստանցել, այդ թվում՝ մարզից։ Մարզերում կրկին խնդիրը կապված է թոշակների և մեր սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, որոնք դեռ չեն հասցրել վերջնական իրենց գումարները ստանալ։ Աշխատանք տարվում է, բայց տեղեր կան՝ նույն կարգապահության խնդիրն է՝ բանկերը գծերը քաշել են, հատուկ միջոցառումներ են անում, աշխատակիցները բոլորին խնդրում են պահպանել սոցիալական տարածությունը, բաժանում են դիմակներ, եթե անդիմակ մարդիկ կան, դիմում են իրենց հաճախորդներին սոցիալական ցանցերով, սպասարկման ժամկետները մի քանի ժամով երկարացրել են, փորձում են հերթերի հատուկ կարգ սահմանել։ Ես չեմ կարող ասել, որ վիճակն անկառավարելի է։ Լրիվ կառավարելի վիճակ է, մեկ-երկու դեպք է մնացել։ Վիճակն այսօր արդեն անհամեմատելի է երեկվա հետ, այսօր օրվա մեջ այդ վիճակն ամբողջությամբ կկարգավորվի»,- ասաց ԿԲ նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում