Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Օնլայն կազինոները բավական ագրեսիվ գովազդային արշավ են անում և հաղորդակցման բոլոր միջոցներով մարդկանց փորձում են գցել ծուղակը. նրանք ասում են, որ մարդիկ նախնական կստանան ինչ-որ իքս գումար»,- հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Նա տնտեսվարողներին կոչ արեց զերծ մնալ նման վարքագծից. «Շարունակելու դեպքում ստիպված կլինեմ իրացնել օրենքով ինձ վերապահված իրավունքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: