Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Միայն ես միայն այս դահլիճից 131 անգամ կարող եմ լինել կոնտակտավոր անձ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նրա խոսքով` պետք է սահմանել, որ կոնտակտավոր անձը պետությունից աջակցություն է ստանում տարին մեկ կամ երեք ամիսը մեկ անգամ. «Թե չէ ստացվում է, որ մի անձը 14 օրը մեկ կարող է աջակցություն ստանալ: Այս օրենքը իրավական տեխնիկայի առումով սխալ է ձևակերպված եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: