Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Տիկին Զոհրաբյան, համաձայն չեմ, արդեն 2 ամիս է` քաղաքացիները դրական ազդակ են ստանում, և արդեն մի քանի միլիարդի աջակցություն են ստացել: Մենք այս օրինագիծը չենք չեղարկելու, բայց այս պահին խնդիրը ֆինանսական անորոշությունն է»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Հաշվի առնելով, որ դիմակների կրումը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում` նա առաջարկեց, որ պետությունը անվճար դիմակներ բաժանի սոցիալապես անապահով խավերին:
Մանրամասները՝ տեսանյութում: