Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Պարոն Զեյնալյան, ես զգում եմ, թե դուք ինչ վատ եք զգում` փորձելով հիմնավորել անհիմնավորելին»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ նախագիծը շատ լավն է և կլուծի առկա սոցիալական լարվածությունը:
Նա հետաքրքրվեց, թե ինչու մինչև այստեղ գալը հարցը չեն համաձայնեցրել կառավարության հետ. «Առաջին օրը չենք պատգամավոր. սա ջրելու տարբերակ է, որովհետև ոչ մեկս չգիտենք մեկուսացվածների և ինքնամեկուսացածների թիվը, բայց ինչ թիվ էլ լինի, սա պետության պոզիտիվ պարտականությունն է»:
Նա հավելեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում: