Tuesday, 16 04 2024
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ

Արցախում առաջին անգամ լեգիտիմ իշխանություն է ձևավորվել. փողոցային պայքարի հաջողությունը 0,01 տոկոս է. Հյուսնունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականհատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

– Պարոն Հյուսնունց, ի՞նչ աշխատանք է ենթադրում Ձեր նոր պաշտոնը։

Այդ ինստիտուտը վաղուց կա կառավարման նախագահական համակարգում, բայց մեր պարագայում ենթադրելու է ավելի հայեցակարգային պլանավորման ռազմավարական ծրագրերի շրջանակներում աշխատանք։ Ես կարծում եմ, որ այն նշաձողը, այն ծրագրային դրույթները, որ Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է հանրությանը՝ նոր մարտահրավեր է։ Մենք տարբեր բնագավառներում կատարելու ենք աշխատանք նոր գործելաոճով, նոր գործիքակազմով, և շոշափելի արդյունքները առաջիկա մեկ տարվա մեջ կտեսնենք։

– Կմանրամասնեք՝ ի՞նչ աշխատանք եք իրականացնելու։

Նշեցի, որ ռազմավարական պլանավորման ծրագրերի շուրջ ենք աշխատելու։ Բոլոր գերատեսչությունները պետք է ունենան հայեցակարգեր, պլանավորման ծրագրային դրույթներ, որով մենք պետք է առաջնորդվենք ու գնահատենք մեր կառավարման համակարգի ու տվյալ գերատեսչության էֆեկտիվությունը։

– Սա ենթադրո՞ւմ է նաև սինխրոնացված աշխատանք Հայաստանի Հանրապետության հետ։

– Սա միայն Արցախին է վերաբերում, բայց բնականաբար ենթադրվում է, որ մեր երկու կառավարությունները ունենալու են համատեղ ծրագրեր, ունեն միատեսակ ծրագրեր երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման հետ կապված։ Բնականաբար, մենք աշխատելու ենք նաև Հայաստանի Հանրապետության կառավարության տարբեր գերատեսչությունների ու դրանց ղեկավարների հետ։

– Դուք գիտեք, որ այժմ շատ ակտիվորեն քննարկվում է Արցախի իշխանությունների իրականացրած կադրային քաղաքականությունը, և կան նաև շատ դժգոհություններ դրա հետ կապված։ Ի՞նչ տեսակետ ունեք հնչեցվող դժգոհությունների հետ կապված։

– Նախագահի քաղաքական որոշումը հետևյալն էր. բոլոր կարող ուժերը, որոնք ունեն ռեսուրսներ, գիտելիքներ ու կարող են մաս կազմել իր թիմի ծրագրային աշխատանքներին՝ մնալու են։ Բնականաբար, նշանակվել են նաև նոր դեմքեր։ Մենք մաքսիմալ ամեն ինչ արել ենք, որ կառավարության կազմը երիտասարդացնենք և նաև փորձ ունեցող կադրերով համալրենք։

– Իսկ նրանք, ովքեր դուրս մնացին՝ դժգոհում են։

– Անկեղծ ասած, միշտ եղել են դժգոհողներ, եղել են նաև գոհ լինողներ։ Մենք դրանք չպետք է հակադրենք իրար։ Մենք անում ենք մեր աշխատանքը, որ հանրությունը կառավարության աշխատանքից գոհ լինի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ժողովուրդը գոհունակությամբ ընդունի այս իշխանություններին։ Դրա համար պետք է աշխատանք, ջանք ու եռանդ։ Մենք այդ ամենը չենք խնայելու, որպեսզի մեր ժողովրդի գոհունակությունը ստանանք։

– Տարբեր ուժեր խոսում են փողոցային պայքարի հնարավորության մասին։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

– Ղարաբաղում փողոցայինները ու փողոցային պայքարի հաջողությունները 0,01 տոկոս են։

– Նշում են, որ այս իշխանությունները ժամանակավոր են։

– Ամեն մարդ իրավունք ունի իր գնահատականներով ներկայանալ։ Ինձ համար դա սուտ է։ Ժողովուրդն ընտրել է լեգիտիմ իշխանություն։ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ստացել է մեր ժողովրդի 80 տոկոս քվեն։ Առաջին անգամ բացարձակ լեգիտիմ իշխանություն է ձևավորվել ոչ թե Հայաստանից կամ ռազմաքաղաքական ինչ-որ ճնշման տակ։ Պարզապես ժողովուրդն այս անգամ կարողացել է իր քվեով լեգիտիմ իշխանություն ձևավորել։

– Նախկինում այդպես չէ՞ր։

Ես չեմ ուզում անդրադառնալ նախկինին։ Ես փաստ եմ արձանագրում, որ մենք նախկինում ունեցել ենք թերություններ, սխալներ։ Ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօր մինիմալացնենք մեր սխալները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում