Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Կառավարության հետ կոնսենսուսի եկանք և որոշեցինք մի քանի օր դադար վերցնել, որպեսզի կարողանանք հավելյալ հաշվարկներ կատարել»,- հայտարարեց օրինագծի հեղինակ` «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նա առաջարկեց այժմ դեմ քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: