Չորեքշաբթի, հունիսի 3-ին, Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան մատույցներում ծանր տեխնիկայի միավորներ են տեղադրվել՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մուտքերը արգելափակելու համար։ Այս մասին հաղորդում է Ռիա «Նովոստին»:
Ինչպես հայտնի է դարձել, Սպիտակ տան դիմաց գտնվող փողոցում երկու ռազմական բեռնատար է կանգնեցվել: Միևնույն ժամանակ, այդ տրանսպորտային միջոցներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա «Ռազմական ոստիկանություն» մակագրությամբ վահաններով զինվորների շղթա է կանգնած։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները բռնել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: