Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լուծարել է կառավարությունը, հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն:
Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է նախագահի կողմից, հաղորդվել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում:
Հստակեցվում է, որ կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկությունները քննարկվել են Լուկաշենկոյի հունիսի 3-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում «մայդաններ» չեն լինի:
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին: