Դատական կատարածուները արգելափակել են Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Միավորված քաղաքացիական կուսակցության» առաջնորդ Նիկոլայ Կոզլովի բանկային հաշիվները՝ գրում է mk.ru -ն։
Նշվում է, որ Կոզլովը դա պարզել է անսպասելիորեն, երբ գնացել է մթերային խանութ: Վճարը չի անցել: Բանկը հաստատել է, որ կատարածուները արգելափակել են քարտի հաշիվը: Դա անհրաժեշտ է չարտոնված ցույցերին մասնակցելու պատճառով տուգանքների վճարումը ապահովելու համար:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը հանուն Բելառուսի անկախության և քաղբանտարկյալների հետ համերաշխության ցույցերի մասին է, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերին: Միևնույն ժամանակ, հունիսի 3-ին Կոզլովը հերթական անգա, տուգանվել է․ մայիսյան փողոցային ցույցին մասնակցելու համար նա պետք է վճարի 1350 բելառուսական ռուբլի: