Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

ՍԴ հարցը պետք է լուծվի, երբ դա մի օր հասնի ԱԺ, մենք կլուծենք․ Հակոբ Սիմիդյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

– Հետևելով խորհրդարանի աշխատանքին՝ տպավորություն է ստեղծվում, որ ծանրաբեռնված եք աշխատում, դա պայմանավորված է համավարակո՞վ, թե՞ քաղաքական օրակարգն է այդպիսին:

– ԱԺ այս նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած էր, և ԱԺ նախագահն էլ ասաց, որ վեցերորդ գումարման ԱԺ-ում առաջին անգամ էր, որ չկարողացանք ավարտել օրակարգը, երկու զեկույց մնաց հաջորդ նստաշրջանում քննարկելու…

– Դատելով ԱԺ ընդունած օրինագծերից՝ բարեփոխումների լուրջ հեռանկար է երևում, բայց չի կարելի անտեսել նաև այն դժգոհությունները, որոնք հասցեագրված են ԱԺ-ին: Ունի՞ դա բացատրություն:

– Կարծում եմ դա նաև բուռն քննարկումների արդյունք է, այսինքն՝ հանրությունն էլ ԱԺ քննարկումների հետ քննարկում է այն օրինագծերը, որոնք կան օրակարգում: Կան նախագծեր, որոնք լուրջ բարեփոխումների մասին են և լայն հետաքրքրություն են առաջացնում, ուշադրությունը նաև դրանով է պայմանավորված:

– Կասե՞ք՝ այսօր համավարակն ում օգտին է աշխատում՝ ձեր ընդդիմախոսների՞, թե՞ ձեր:

– Համավարակը բոլորիս խնդիրն է, սա այն դեպքն է, որից որևէ մեկը, կարծում եմ, օգուտ չպետք է ունենա, բոլորս ամեն ինչ պետք է անենք, որ համավարակի տարածումը հնարավորինս սահմանափակվի. ընդդիմություն-իշխանություն, սա բոլորիս առողջությանն է վերաբերում, այսպիսի դեպքերում օգուտի մասին խոսելն ավելորդ պետք է լինի:

– Բայց դժգոհությունների մեջ կան նաև կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություններ: Ձեզ հետաքրքի՞ր է՝ ովքեր են պահանջում ձեր հրաժարականը, կամ նկատե՞լ եք՝ ովքեր են նրանք:

– Նկատել եմ, կա շրջանակ՝ հատկապես նախկին իշխանությունները ներկայացնող կամ նրանց հետ առնչություն ունեցող մարդիկ են, որ կառավարության կամ վարչապետի հրաժարականն են պահանջում, բայց կարծում եմ՝ դա միակ բանն է, որ նրանք կարող են անել, այսինքն՝ ասելիք ձևավորել հրաժարական պահանջելու խոսակցությամբ: Բայց եթե հասարակությունը ուշադրություն է դարձնում այդ պահանջներին, ապա դա նրանցից դժգոհության արդյունք է, ոչ թե նրանց հետ համաձայնության:

– «Իմ քալը» խմբակցությունում կա՞ն տարաձայնություններ:

– Եթե խոսքը արժեհամակարգային տարաձայնությունների մասին է, չկա, բայց հիմա խորհրդարանում նիստերի ժամանակ տեսնում ենք, որ մեր պատգամավորները նախագծերի կամ զեկույցների հետ կապված շատ հարցադրումներ են անում: Նոր Հայաստանի խորհրդարանի պատգամավորը իրեն հուզող բոլոր հարցերը տալիս է որտեղ հնարավորություն ունի՝ հանձնաժողովի նիստերի, լիագումար նիստերի ընթացքում, սա ժողովրդավարական երկրին հարիր գործընթաց է: Հասկանում եմ, որ նախկինում նման պրակտիկայի բացակայությունը հիմա այլ տպավորությունների առիթ է տալիս, շատ են խոսակցությունները, որ մեր խմբակցությունում տարաձայնություններ կամ պառակտումներ կան, և որոշ պատգամավորներ կարող են լքել խմբակցությունը, բայց ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու և հիմա էլ ասում եմ՝ հույս չունենաք: Այս խմբակցությունը ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում չի ձևավորվել, այլ արժեքային հենքի վրա: Այդպիսի խոսակցությունները մկից փիղ սարքելու տրամաբանությամբ են: Մեր խմբակցության ներսում հենց առաջին օրվանից ակտիվ քննարկումներ են եղել, դրանք նաև հանրային են, այստեղ գաղտնիք չկա, բայց պառակտումների, խմբակցությունից մի հատված պոկվելու մասին խոսելը անիմաստ է: Դա մի բովանդակություն է, որն ստեղծում են նախկինները, անհնազանդի կամ հնազանդի խնդիր չկա, որոշակի քննարկումներ են ընթանում, կան նաև թիմային կարգապահությանն առնչվող քննարկումներ, բայց դա աշխատանքային պրոցես է:

– Օրեր առաջ Վատիկանում նախկին դեսպանը բաց ակնարկ արեց՝ հասցեագրված ձեր խմբակցության որոշ հավանական անդամների, ովքեր միջնորդավորված նամակներ են գրում նրան:

– Միքայել Մինասյանի պնդումները սին են, սուտ են և երբևէ չեն ծառայի այն նպատակի համար, որի համար հնչում են, նման գործընթաց տեղի չի ունենա: Նախկինները մտածում են, որ երևի ինչ-որ բանի մասին շատ խոսելով ինչ-որ արդյունք կունենան… Իմ վերաբերյալ նույնպես ստահոդ լուրեր են տարածում, որից զարմացած եմ, բայց եթե գնանք հերքելու ճանապարհով, ամբողջ օրը պետք է զբաղված լինենք այդ լուրերը հերքելով:

– Կառավարության հասցեին նաև կոռուպցիոն մեղադրանքներ են հնչում:

– Շատ դեպքերում մեր կառավարության մարմինների բացահայտածը տարածում են իբրև թե ինչ-որ գաղտնի բան են հայտնաբերել: Այո, հեղափոխությունից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք հիմա քրեական գործերով են անցնում, ցավոք, նման դեպքեր լինում են: Բայց իշխանությունը հետամուտ է, որ կոռուպցիան Հայաստանում բացառվի…

– Ծխախոտի, զենքի վերաբերյալ նույնպե՞ս մուկը փիղ դարձնելու տրամաբանությամբ են խոսում, այդ գործերում «մուկ» կա՞, որ «փիղ» են դարձրել:

– Դրանց վերաբերյալ հերքումներ են եղել… Հարկ է, որ դատարանը գնահատի դրա իսկությունը կամ ստահոդ լինելը: Կյանքը և ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի:

– Ի՞նչ է առաջիկայում սպասվում ԱԺ-ում. հանրաքվեն չեղարկելուց հետո ի՞նչ է նախաձեռնելու քաղաքական մեծամասնությունը:

– Գիտեք՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, իր հարցադրումների պատասխանին է սպասում: ԱԺ հետագա քայլերը կախված են նաև Վենետիկի հանձնաժողովի պատասխանից: ՍԴ հարցը պետք է լուծվի, ենթադրում եմ, որ մի օր այդ հարցը կհասնի խորհրդարան, և մենք կլուծենք:

– Իսկ հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը պետք է ներկայացվի նախագահի ստորագրությա՞նը:

– Այո՛:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում