Tuesday, 19 03 2024
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ

Զրոյացում և մոբիլիզացիա վարչապետ Փաշինյանի շուրջ

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, որ այլևս կուսակցության նախագահ է, հերթական անգամ կրկնել է վարչապետի հրաժարականի կոչը, որպես, իր գնահատմամբ, ծանր վիճակից դուրս գալու ելք: Այդ հարցին ոչ ուղիղ, սակայն ԱԺ-ին ուղղված թափանցիկ ակնարկով անդրադարձել է նաև ՀՅԴ ԳՄ-ն, իր տարածած հայտարարությամբ, որտեղ խորհրդարանին կոչ է անում գնահատել վարչապետի անպատասխանատու աշխատանքը: Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ այդ հարցին ուղիղ անդրադարձել և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչ խորհրդարանին արել էր նաև Միքայել Մինասյանը: Ունի՞ արդյոք այդ օրակարգը որևէ շատ, թե քիչ իրատեսական հեռանկար: Այստեղ անհրաժեշտ է հստակեցնել՝ ինչ հեռանկար: Որովհետև կարող ենք դիտարկել երկու հանգամանք: Մեկը քաղաքական ուժերի, այսպես ասած, մոբիլիզացիոն գաղափար դառնալու հեռանկար, մյուսը՝ իրականանալու հեռանկար:

Քննարկենք առաջինը, որը կարող է թվալ առավել իրատեսական, երբ նախկին իշխող համակարգը ներկայացնող ուժերը, խմբերը կարող են միավորվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ անվստահության օրակարգի շուրջ:

Առավել ևս, որ թվում է, թե այդ միավորումը առնվազն հռետորաբանության, տեղեկատվա-քարոզչական դաշտում արդեն իսկ առկա է: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ միավորումը տեղի ունենալու, ավելի վեր քաղաքական մակարդակի հասնելու պարագայում այն ոչ թե նպաստելու, այլ առավել անհնարին է դարձնելու մյուս հանգամանքը՝ հրաժարականի կամ անվստահության հեռանկարը: Որովհետև բավական է նախկին համակարգի տեսանելի կամ թեկուզ նշմարելի մոբիլիզացիա այդ գաղափարի շուրջ, երբ վարչապետ Փաշինյանի շուրջ լինելու է հանրային մեծ մոբիլիզացիա, որքան էլ դժգոհություններ լինեն նրա կառավարման արդյունքից, թեկուզ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում: Այլ բան է՝ հիմնավոր են դժգոհությունները, թե ոչ: Դրանց մեջ կան նաև միանգամայն հիմնավոր, և ընդհանրապես հիմնավոր նաև կառավարման էֆեկտիվության տեսանկյունից։ Տվյալ պարագայում, սակայն, հակառակ բևեռում մոբիլիզացիան ուղղակի բերելու է այդ դժգոհությունների «զրոյացման», թեկուզ առժամանակ:

Հետևաբար՝ այդօրինակ մոբիլիզացիան իրական քաղաքականության ռեժիմում կարող է թերևս նշանակել մի բան, որ խթանվում է հանրային մոբիլիզացիա վարչապետի շուրջ: Համենայնդեպս, բավականին դժվար է գտնել ռացիոնալ այլ տրամաբանություն: Իհարկե, հարց կառաջանա, թե այդ դեպքում ո՞րն է դրա նպատակը: Իհարկե, դա չի կարող լինել աննպատակ, մյուս կողմից կարող է հնչել բավականին տարօրինակ և անգամ պարադոքսալ, սակայն մենք առիթ ունեցել ենք խոսելու, որ Հայաստանում ներկայումս պայքար չէ իշխանությունը վերցնելու համար: Առնվազն նախկին համակարգը դրա համար չէ, որ պայքարում է: Պայքար է ընդդիմադիր կամ ընդհանրապես քաղաքական դիրքեր պահելու համար, իսկ նախկին համակարգը չունի իր համար այդ հարցի լուծման ուղղությամբ արդյունավետ աշխատելու այնպիսի տարբերակ, որը չենթադրի ներկայիս իշխանության դիրքի, կամա թե ակամա, ուժեղացում կամ առնվազն պահպանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում