ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News Radio-ին տված հարցազրույցում արտահայտվել է G7-ում Ռուսաստանի ներկայության օգտին:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G7- ին հրավիրելը լավ գաղափար է:
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ G7-ում բարձրացվող թեմաների կեսը պետք է քննարկվի Ռուսաստանի հետ, այնպես որ առանց Պուտինի գագաթնաժողով անցկացնելը ժամանակի վատնում է:
Ավելի վաղ Թրամփն արդեն հայտարարել էր G7-ի գագաթնաժողովը հունիսից սեպտեմբեր հետաձգելու իր մտադրության մասին, ինչպես նաև գագաթնաժողովին Ռուսաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի ներկայացուցիչներին հրավիրելու մասին: