Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից 931-ը նախօրեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների եւ ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում»,- ասաց ոստիկանապետը։