Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Անգամ հրաժարականն է անիրագործելի

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ նորմալ է, երբ մրցակցություն կա ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև նույն կուսակցության ներսում: Նա այդ մասին ասել է ՀՀԿ-ում իր և Հովիկ Աբրահամյանի միջև մրցակցության մասին խոսելիս: Ավելին, Տիգրան Սարգսյանը նույնիսկ հայտարարել է, թե այդ մրցակցությունը պետք է լինի, պետք է լինի բաց և հրապարակային, արդար մրցակցություն:

Ինչպես երևում է, Տիգրան Սարգսյանը դժգոհ է Հովիկ Աբրահամյանի պահվածքից և նրան արդար մրցակցության կոչ է անում: Այլ բան դժվար է պատկերացնել, որովհետև հրապարակային և բաց մրցակցություն նրանց միջև գոյություն չունի: Այսինքն, մենք ականատես չենք եղել Սարգսյան-Աբրահամյան բաց ու հրապարակային մրցակցության, նրանց մոտեցումների և տեսակետների հրապարակային բախման: Հետևաբար այն, ինչի մասին խոսում է Սարգսյանը, նրա ցանկությունն է, ոչ թե իրականության արտացոլում կամ փաստում:

Նաև զարմանալի չէ, որ Տիգրան Սարգսյանը դժգոհում է ՀՀԿ ներսում անարդար մրցակցությունից: Պարզ է, որ այդ գործում, այսինքն՝ ստվերային պայքարում, Սարգսյանը շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ Հովիկ Աբրահամյանին հասնի:

Աբրահամյանը թրծված է ստվերային, ինտրիգային խաղերում, և չնայած քաղաքականության մեջ է առանց խելքի, այնուհանդերձ ստվերային ինտրիգները քաղաքականություն չեն, որ «խելքով» աչքի ընկնող Տիգրան Սարգսյանը նրան խեղճացնի: Իսկ Սերժ Սարգսյանն էլ ոչ մեկին է մինչև վերջ պահում, ոչ մյուսին, քանի որ երկու դեպքում էլ կհայտնվի ծանր իրավիճակում: Հովիկ Աբրահամյանին չպահելու դեպքում նա լուրջ խնդիրներ է ունենալու քրեա-օլիգարծիկ համակարգի հետ, իսկ Տիգրան Սարգսյանին չպահելու դեպքում նա լուրջ խնդիրներ է ունենալու Տիգրան Սարգսյանին պահող միջազգային ֆինանսա-տնտեսական կառույցների հետ:

Այդպիսով, Սերժ Սարգսյանն այդ իրավիճակում պետք է համ ոչխարներին անվնաս թողնի, համ գայլերին կուշտ պահի: Երեք տարի է՝ նա կարողանում է այդ բանն անել: Իսկ դեռ ինչքա՞ն կկարողանա: Չէ՞ որ առջևում ընտրություններ են, հերթական թե արտահերթ: Միևնույն է՝ բոլորն այդ ընտրություններին են սպասում և բոլորն ակնկալիքներ ունեն Սերժ Սարգսյանից, ամեն մեկն իր չափով և տեսակով, բայց՝ ակնկալիք ունեն:

Ակնկալիք ունի ընդդիմությունը, ակնկալիք ունի Դաշնակցությունը, ակնկալիք ունի Ռոբերտ Քոչարյանը, ակնկալիք ունեն Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը, միգուցե աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ու նրա եղբայր Սամվել Կարապետյանը, ակնկալիք ունեն Մոսկվան, Վաշինգթոնը, Փարիզը:

Պատկերացնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի վիճակը: Ամենից դժվարն այն է, որ ոչ ոք նրանից պարզ հրաժարականի ակնկալիք չունի, անգամ՝ ընդդիմությունը, որ թվում է, թե հենց դրան էլ սպասում է: Իրականում ընդդիմությունը Սերժ Սարգսյանից երաշխիքային հրաժարական է սպասում, որ նա դրանից բացի նաև կապահովի արդար և օրինական ընտրության անցկացման երաշխիքներ, իսկ դա արդեն Սերժ Սարգսյանի համար ոչ թե պարզ, այլ բարդ հրաժարական է:

Այնպես որ, անգամ հրաժարականով «էժան պրծնելու» տարբերակը Սերժ Սարգսյանի համար պատկերանում է անիրագործելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում