Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Մեր հասարակությունը ինքնաոչնչացման վարք է դրսևորում․ Նարինե Թուխիկյան

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում օգտատերերի հետ կիսվում էր տեսանյութերով, որոնցում երևում էր, որ հասարակության մի մասը չի կատարում պարետատան հրահանգները, սոցիալական հեռավորություն չի պահպանում, չի կրում դիմակներ: Շատերը քննադատում են, որ կառավարությունն ամեն ինչ թողել է հասարակության իրավագիտակցության վրա, և չկա մշակված համապատասխան ռազմավարություն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ԿԳՄՍ փոխնախարարի Նարինե Թուխիկյանը նշեց. «Համաձայն չեմ այդ քննադատությունների հետ, քանի որ տեսնելով, թե աշխարհն ինչպես է դիմակայում այս արհավիրքին, կարող եմ ասել, որ ամեն բան իսկապես յուրաքանչյուրից է կախված: Մեծ հավաքները, բակերում մարդկանց կուտակումները փաստում է մի բան՝ մեր հասարակությունը անգիտակցաբար ինքնաոչնչացման վարք է դրսևորում: Չլսել պարետատան կամ առողջապահական հրահանգները և այսպես անփույթ վերաբերվել սեփական կյանքին, սա սուիցիդալ վարքի դրսևորում է, որը հոգեբաններն ավելի լավ կմեկնաբանեն:

Ամբողջ աշխարհում որևէ ռազմավարություն չի կարող հարյուր տոկոսանոց արդյունք ունենալ: Երկու երկիր ընտրել է ամեն ինչ բաց թողնելու քաղաքականությունը, այնտեղ սահմանափակումներ չեղան, մյուս երկրները որոշակի սահմանափակումների անցան: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ անկախ նրանից, թե ինչ ռազմավարություն կընտրվի, սա իր անձնական կյանքն է, իր սիրելիի կյանքն ու առողջության հարցն է. անշուշտ այստեղ բարձր գիտակցության հարց կա»:

Նարինե Թուխիկյանի դիտարկմամբ՝ վարքաբանական կանոնները օրենքներով փոխել մեկ-երկու տարում հնարավոր չէ, սա նաև հոգեբանական խնդիր է: «Խախտումներ են արվում՝ առանց հասկանալու, որ դրանք վտանգավոր են կյանքի համար, և խախտումներից խուսափում են, երբ որ կա վախ տուգանվելու և ոչ թե կյանքի համար վտանգ. սա լուրջ հարց է: Մշակութաբանական առումով սա կրթական հարց է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում