Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «Hürriyet» թերթի սյունակագիրներից մեկի՝ Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ստամբուլի Քուզքունջուք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու հետ կապված միջադեպին և Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքներին։
Նա նշել է, որ նմանատիպ սադրանքների ու մահվան սպառնալիքների նպատակը հասարակության միասնականությունը խարխլելն է, ինչը իրականացվում է հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարությամբ։
Նախարար Սոյլուն պետության պարտականությունն է համարել ժամանակ առ ժամանակ երկրի ներսում գլուխ բարձրացնող այդ մտայնության դեմն առնելը և նմանատիպ դեպքերը կանխելը։