Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը:
«Գործատուն չի ասում, այլ պետությունն է մարդուն ասում` դու պիտի գնաս փակվես»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը և հավելեց, որ ոչ թե 2 հոգու համար է անհասկանալի եղել, այլ երեք. «Երեքն արդեն կարող է որակվել որպես օրինաչափություն»:
Նա հարց բարձրացրեց` եթե այս օրենքը չի լուծում այդ հարցը, բա այս մարդկանց հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:
Մանրամասները՝ տեսանյութում: