Լեհաստանը հակամենաշնորհային գործ է հարուցել ռուսաստանյան «Գազպրոմ» գազային ընկերության դեմ՝ Nord Stream-2 գազատարի կառուցման հարցում համագործակցությունից հրաժարվելու և տեղեկատվություն չտրամադրելու պատճառով: Նախաձեռնողը Լեհաստանի Մրցակցության և սպառողների պաշտպանության վարչությունն է: Ռուսական մոնոպոլիստին սպառնում է 50 միլիոն եվրո տուգանք՝ գրում է mk.ru-ն:
Հիշեցնենք, որ խոսքը հակամենաշնորհային գործի մասին է, որը նախաձեռնվել է Լեհաստանում 2018 թ.-ին՝ կապված «Գազպրոմի» և նրա հինգ գործընկերների հետ՝ Nord Stream 2- OMV, Wintershall, Shell, Uniper և Engie:
Լեհաստանը համարել է, որ կա հակամենաշնորհային օրենքների խախտում, քանի որ «Գազպրոմ»-ը գործարքների է գնացել այդ ընկերությունների հետ առանց վարչության համաձայնության, և այդ գործարքը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը: