Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան

Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքը՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է.

Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝ օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59: Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է:

Բ. Ապրիլի 13-ից սկսված և մայիսի 18-ից խորացած տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակումների վերացումը, որը փաստորեն պարետատան մշակած ռազմավարության գագաթն էր, ավարտվեց բացարձակ ձախողմամբ, որովհետև ընդունված անհամարժեք որոշումների և կասկածելի տրամաբանությամբ փոփոխվող գնահատականների, անվերահսկելի հրահանգների պատճառով համավարակի շղթան սկսեց տարածվել, իրականացան մասնագետների վատթար կանխատեսումները, տարածաշրջանում մեր գործողությունների արդյունավետության ցուցանիշը ամենաթշվառն է: Ակնհայտ դարձավ երկրի մասնագիտական ներուժի և պետական պատասխանատուների միջև փոխգործակցության իսպառ բացակայությունը, որը հատկապես ցայտուն դրսևորվեց առողջապահական համակարգում:

Գ. Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինները դրսևորեցին իրենց անգործությունը: Կառավարությունն ու պարետատունը սկսեցին մեղավորների որոնումը, և «մեղավոր» հռչակվեց ՀՀ քաղաքացին, որը, պարզվեց, չի դրսևորում քաղաքացիական պատշաճ պատասխանատվություն: Իսկ համավարակի դեմ պայքարում պարզունակ համադարման հայտարարվեցին դիմակը, ձեռքերի ախտահանումը և սոցիալական տարածությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից, որը ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավեր է, և հիմնվելով իշխանության հաշվետու լինելու հիմնարար սկզբունքի ու վարած քաղաքականության համար պատասխանատու լինելու հրամայականից՝ «Ժառանգություն»-ը պահանջում է.

Ա. ՀՀ պարետատան և առողջապահության ոլորտի ղեկավարների հրաժարականն ու հրապարակային բացատրությունը: Ինչպես ՀՀ քաղաքացին պետք է պատասխանատվություն կրի սահմանված որոշումների խախտման համար, այնպես էլ ոլորտի ղեկավարները պետք է պատասխանտու և հաշվետու լինեն սեփական ձախողումների համար: ՀՀ կառավարման համակարգում անհրաժեշտ է կադրային նոր քաղաքականություն, որի համաձայն՝ միայն մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցողները պետք է զբաղեցնել ոլորտների ղեկավար պաշտոնները, ընդ որում ղեկավարումը պետք է իրագործվի ազգային համաձայնության մթնոլորտում, որտեղ փոխգործակցությունն է որոշիչ գործոն ոչ թե կուսակցական պատկանելությունը և խմբիշխանությունը:

Բ. Ընդլայնել կառավարչական և հատկապես առողջապահական ռեսուրսների որոնումը՝ կարևորելով մարդկային ռեսուրսի արդյունավետ ներգրավումը: Հրաժարվել պարգևավճարներով յուրայիններին խրախուսելու արատավոր սկզբունքից, կրճատել պետական ապարատի ուռճացված աշխատավարձերը: Եթե կառավարությունը կարանտինային սահմանափակումներին փոխարինող գործուն այլընտրանք չձևավորի՝ վարակի հետագա տարածումը միայն քաղաքացիների պատասխանատվությանը վերապահելով, հետևանքները անդառնալի կարող են լինել։

Գ. Հայաստանում իշխանության բոլոր թևերում՝ օրենսդիր, գործադիր, դատական ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ՝ հրաժարվելով համավարակով թելադրված սահմանափակումները սեփական թիմի նեղ շահերին ծառայեցնելու հանցավոր գայթակղությունից, արհեստական և օտարածին օրակարգերով հանրությանը ուղղորդելուց, որի հետևանքով արդեն քանիցս խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, մոռացության են մատնվում հեղափոխության հռչակած նպատակներն ու ժողովրդին տված խոստումները: Այսօր ողջ աշխարհում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ազատությունների սահմանափակումը չի կարող երկարատև լինել և ծառայել որևէ խմբի շահերին:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում