Այսօրվանից Իտալիան եվրոպացիներին թույլ է տվել մուտք գործել երկիր՝ առանց պարտադիր 14-օրյա կարանտինի: Այդ մասին հայտնում է Corriere dela Serra-ն չորեքշաբթի ՝ հունիսի 3-ին:
Ավելին, սահմանափակումների վերացումը տարածվում է ԵՄ երկրների և Շենգենյան գոտու քաղաքացիների վրա:
Բացի այդ, Իտալիան վերացնում է երկրի ներսում տեղաշարժվելու սահմանափակումները՝ թույլ տալով մարդկանց շարժվել մարզերի միջև: Գրեթե երեք ամիս Իտալիա մեկնել թույլատրվում էր միայն անհրաժեշտության դեպքում: